Աղե խմոր պատրաստելու բաղադրատոմսերը շատ-շատ են։ Որպեսզի խմորը հարմար լինի աշխատելու համար, պետք է ինքներդ փորձարկեք և գտնեք ձեր աշխատանքի համար համապատասխան բաղադրատոմսը։
Խմորը կարող է լինել պինդ կամ փափուկ՝ կախված ջրի և ալյուրի քանակությունից։ Եթե խառնելու ընթացքում խմորը փշրվում է, ապա անհրաժեշտ է ավելացնել մի փոքր ջուր, իսկ եթե այն կպչում է ձեռքերին, ապա փոքր-ինչ ալյուրի կարիք կա։
Պետք է նկատի ունենալ, որ՝
* 1 բաժակ ալյուրը մոտ 100գր է
* 1 բաժակ աղի զանգվածը 200 գր է
Բաղադրատոմս 1
Ցորենի ալյուր – 2 բաժակ
Աղ – 1 բաժակ
Ջուր – 3/4 բաժակ
Բաղադրատոմս 2
Ցորենի ալյուր – 1 բաժակ
Աղ – 2 բաժակ
Պաստառի չոր սոսինձ – 1 գդալ
Ջուր – մոտ 1 բաժակ
Բաղադրատոմս 3
2 բաժակ ալյուր (մոտ 200 գրամ)
1 բաժակ աղ (մոտ 200 գրամ)
3/4 բաժակ ջուր (մոտ 125 մլ)
Որպեսզի աղե խմորը ծեփի ժամանակ չկտրտվի ու չփշրվի, անհրաժեշտ է այն լավ խառնել և հունցել, քանի դեռ ճկուն զանգված չի դարձել։
Լայն ամանի մեջ լցրեք աղը, ավելացրեք ջուրը, ապա՝ ալյուրը։ Ամբողջը լավ խառնեք։
Կամ լավ խառնեք ալյուրն ու աղը, ապա աստիճանաբար ավելացրեք սառը ջուր՝ մինչև միասեռ զանգված ստանալը։ Ստացված խմորը չպետք է կպչի ձեռքերին կամ փշրվի։ Խմորը պետք է լինի բավականաչափ պինդ և ճկուն։ Այն անհրաժեշտ է տեղավորել որևէ տարայի մեջ կամ մոմլաթե տոպրակի մեջ, որպեսզի այն չչորանա։
Պատրաստի խմորը երկար պահել ցանկալի չէ, քանի որ այն դառնում է մոխրագույն։ Չնայած, այդպիսի հին խմորը կարելի է օգտագործել մանր դետալներ պատրաստելու համար։
Աղե խմոր աշորայի ալյուրից
Աշորայի ալյուրը խմորին տալիս է «տաք» շագանակագույն երանգ։
Աշորայի ալյուրի խմորից պատրաստվածը անհրաժեշտ է չորացնել նախևառաջ բաց օդում (յուրաքանչյուր 0.5սմ հաստության դեպքում 1 շաբաթ), այնուհետև վառարանում՝ շատ թույլ կրակի վրա։
Բաղադրատոմս
* 3 բաժակ (մոտ 300գր) ցորենի ալյուր
* 1 բաժակ (մոտ 100գր) աշորայի ալյուր
* 2 բաժակ (մոտ 400գր) աղ
* 1.5 բաժակ (մոտ 250մլ) ջուր
Աշորայի խմորի զանգվածը կարող է չհամապատասխանել այն ծավալին, որն անհրաժեշտ է տվյալ պատրաստվածքը պատրաստելու համար, այդ իսկ պատճառով միևնույն պատրաստվածքի համար անհրաժեշտ է նախապատրաստել աշորայի խմոր համեմատաբար մեծ քանակությամբ, քան ցորենի խմոր։
Խորհուրդներ
Ճկուն խմոր և ամուր պատրաստվածք ստանալու համար անհրաժեշտ է խմորի մեջ ավելացնել մի փոքր ջրում լուծած կամ նախապես ալյուրի ու աղի հետ խառնած 1-2 թեյի գդալ պաստառի չոր սոսինձ։
Վերամշակման համար լավ խմոր հնարավոր է ստանալ իրար խառնելով ալյուրի և աշորայի ալյուրներ։ Միայն աշորայի ալյուրից պատրաստված խմորը բավականաչափ պինդ է և նրանով ծեփելը բարդ խնդիր է։
Աղե խմորը բաց օդում շատ արագ չորանում է, դրա համար անհրաժեշտ է այն միշտ փակ պահել։ Չօգտագործված խմորը հնարավոր է 1-2 օր պահել սառնարանում։
Աղբյուր՝ Փոքրիկ.am