24.05.2525
Ինչպե՞ս…
No Result
View All Result
  • Երեխաներ
    • Նորածիններ
    • Նախադպրոցականներ
    • Դպրոցականներ
    • Դեռահասներ
    • Մանկապարտեզ
    • Դպրոց
    • Հանգիստ երեխաների հետ
    • Մանկական տոներ
    • Այլ
  • Կենդանիներ
    • Կատուներ
    • Շներ
    • Այլ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
    • Սարքավորումներ
    • Ծրագրեր
    • Համացանց
  • Պետական մարմիններ
    • Երևանի քաղաքապետարան
    • Արդարադատության նախարարություն
    • Ճանապարհային ոստիկանություն
  • Առողջություն և խնամք
    • Առողջապահական հաստատություններ
    • Առողջություն
    • Մայր և մանուկ
    • Դիետա
    • Հիգենա
    • Այլ
  • Ընտանիք և հարաբերություններ
    • Սեր
    • Ընկերություն
    • Ընտանիք
    • Հոգեբանություն
    • Այլ
  • Հանգիստ-արձակուրդ
    • Հանգստյան օրեր
    • Արձակուրդ
    • Այլհանգիստ
  • Տուն-կենցաղ
    • Անշարժ գույք
    • Կենցաղ
    • Վերանորոգում
    • Անվտանգություն
    • Այլ
  • Կրթություն
    • Նախակրթարան
    • Դպրոց
    • Քոլեջ
    • ԲՈւՀ
    • Ուսուցում արտասահմանում
    • Վերապատրաստում
    • Օտար լեզուներ
    • Այլ
  • Սպորտ
    • Թիմային սպորտ
    • Անհատական սպորտ
    • Մարզասրահ
    • Այլ
  • Տեխնիկա
    • Կենցաղային տեխնիկա
    • Թվային տեխնիկա
    • Բջջային հեռախոսներ
  • Ավտո-մոտո
    • ՃԵԿ
    • Ավտոմեքենաներ
    • Մոտոցիկլետներ
    • Այլ
Ինչպես…
  • Երեխաներ
    • Նորածիններ
    • Նախադպրոցականներ
    • Դպրոցականներ
    • Դեռահասներ
    • Մանկապարտեզ
    • Դպրոց
    • Հանգիստ երեխաների հետ
    • Մանկական տոներ
    • Այլ
  • Կենդանիներ
    • Կատուներ
    • Շներ
    • Այլ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
    • Սարքավորումներ
    • Ծրագրեր
    • Համացանց
  • Պետական մարմիններ
    • Երևանի քաղաքապետարան
    • Արդարադատության նախարարություն
    • Ճանապարհային ոստիկանություն
  • Առողջություն և խնամք
    • Առողջապահական հաստատություններ
    • Առողջություն
    • Մայր և մանուկ
    • Դիետա
    • Հիգենա
    • Այլ
  • Ընտանիք և հարաբերություններ
    • Սեր
    • Ընկերություն
    • Ընտանիք
    • Հոգեբանություն
    • Այլ
  • Հանգիստ-արձակուրդ
    • Հանգստյան օրեր
    • Արձակուրդ
    • Այլհանգիստ
  • Տուն-կենցաղ
    • Անշարժ գույք
    • Կենցաղ
    • Վերանորոգում
    • Անվտանգություն
    • Այլ
  • Կրթություն
    • Նախակրթարան
    • Դպրոց
    • Քոլեջ
    • ԲՈւՀ
    • Ուսուցում արտասահմանում
    • Վերապատրաստում
    • Օտար լեզուներ
    • Այլ
  • Սպորտ
    • Թիմային սպորտ
    • Անհատական սպորտ
    • Մարզասրահ
    • Այլ
  • Տեխնիկա
    • Կենցաղային տեխնիկա
    • Թվային տեխնիկա
    • Բջջային հեռախոսներ
  • Ավտո-մոտո
    • ՃԵԿ
    • Ավտոմեքենաներ
    • Մոտոցիկլետներ
    • Այլ
No Result
View All Result
Ինչպես…
No Result
View All Result

Ինչպես զարգացնել երեխայի պատասխանատվության զգացումը

Յուրաքանչյուրն ունի որոշակի իրավունքներ ու պարտականություններ։ Դրանք ունեն թե մեծահասակները և թե երեխաները։ Այդ իսկ պատճառով, 

ինչքան շուտ Ձեր փոքրիկի մոտ զարգացնեք պատասխանատվության զգացումն ու ինքնուրույնությունը, այնքան շուտ նա կհասկանա կենսական կարևոր երևույթները։ Օրինակ, պետք է երեխան հասկանա, որ ընտանիքում յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները։ Եվ բոլորը պետք է դրանք կատարեն, անկախ նրանից, ցանկություն կա, թե՝ ոչ։ Հաճախ ծնողները չեն շտապում փոքրիկներին ներքաշել տնային գործերի մեջ, մեկնաբանելով, թե առանց փոքրերի «օգնության» գործն ավելի արագ ու լավ է իրականացվում։ Բայց դա մեծ սխալ է։ Հետագայում ծնողները կզարմանան, եթե իրենց երեխան չցանկանա ոչինչ անել, պարապ թրև գա, ոչնչի չձգտի, որևէ պատասխանատվություն չվերցնի իր վրա և այլն։
Նման իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է վաղ մանկությունից երեխայի վրա թեկուզ փոքր պարտականություններ դնել՝ օրինակ, փոքրիկը կարող է ջրել ծաղիկները։ Նախ և առաջ երեխան իրեն կզգա ընտանիքի լիիրավ անդամ, և հետո նա կիմանա, որ պատասխանատու է տնային որևէ գործի համար։ Եվ անպատասխանատու վերաբերմունքի համար նրա հետ պետք է խոսել ինչպես մեծահասակի հետ։
Բացի այդ պատասխանատվության զգացումը լավ զարգանում է տնային կենդանիների խնամքի ժամանակ։ Կարևորը, որ կենդանին ցանկալի լինի։ 

Բացատրեք երեխային, որ կենդանուն գնել եք հատուկ իր համար, այլ ոչ թե հայրիկի ու մայրիկի։ Իսկ դա նշանակում է, որ հենց ինքը պետք է հոգ տանի կենդանիներին, հետևի մաքրությանն ու զբոսանքի տանի։ Պետք չէ ամեն ինչը միանգամից բարդել երեխայի վրա։ Սկզբում նրան օգնության ձեռք մեկնեք, բացատրեք ինչպե՞ս անել այս կամ այն գործը, օգնեք նրան, սակայն հիմնական աշխատանքը թողեք երեխային։ Հիշեք, մեզանից յուրաքանչյուրը կյանքում ամեն ինձ ձեռք է բերել աստիճանաբար։ Մի մոռացեք երեխային հիշեցնել, որ եթե նա կենդանու հանդեպ անպատասխանատու լինի, ապա ոչ ոք, իհարկե, կենդանուն դուրս չի հանիտանից, բայց այլևս նա չի կարողանա որևէ բան խնդրել ու ստանալ այն։
Արդեն համեմատաբար գիտակից տարիքի երեխաների մոտ պատասխանատվության զգացումը կարելի է զարգացնել նաև գրպանի առօրյա ծախսերի գումարի միջոցով։ Մինչ երեխային գումար տալն անհրաժեշտ է նրա հետ զրուցել։ Բացատրեք նրան, որ նա արդեն մեծ է, և հիմա հայրիկի ու մայրիկի նման հնարավորություն ունի օգտագործել սեփական գումարը։ Բայց այդ փողը նա պետք է խելամտորեն ծախսի՝ գնելով անհրաժեշտ ու օգտակար իրեր՝ անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով մեծահասակի հետ։ Մեծագույն սխալ է, երբ գումարը տալուց հետո ծնողները սկսում են հետևել, թե երեխան որտե՞ղ և ինչպե՞ս է ծախսում գումարը։ Երեխան նման դեպքում կմտածի, որ իր փոխարեն ամեն ինչ մտածում ու իրեն կառավարում են ծնողները։ Երեխան պետք է իմանա, որ դա իր անձնական տարածությունն է, և նա այն կարող է ծախսել, ինչպես կցանկանա։ Բայց նաև հենց ինքն է պատասխանատվություն կրում իր ծախսած գումարի համար։ Օրինակ, եթե նա ամբողջ գումարը միանգամից ծախսի, ապա որոշ ժամանակ առանց գումար կմնա և դրա մեղավորը հենց ինքն է։

Իհարկե, փոքրիկ մարդու առջև գայթակղությունների մի մեծ շարան է բացվում, թե որտեղ կարելի է ծախսել գումարը և ծնողները ցանկանում են նրան զերծ պահել սխալներից։ Բայց որպեսզի երեխայի մոտ զարգանա ինքնուրույնություն, երբեք նրանից ծախսերի հաշվետվություն մի պահանջեք, այլ, պարզապես, հետաքրքրասիրություն ցուցաբերելով, հարցուփորձ արեք, թե ինչպե՞ս է պատրաստվում ծախսել գումարը։ Թող երեխան պատմի իր մտքերը։ Եթե, ըստ Ձեզ, նա պատրաստվում է որևէ անպետք իր գնել, ապա նրան բացատրեք, որ Դուք մի փոքր այլ կերպ կվարվեիք։ Երեխան պետք է հարազատների կողմից ոգեշնչվի։

Աղբյուր՝ Փոքրիկ.am

Նախորդ հոդվածը

Ինչպես գուշակել հանելուկները

Հաջորդ հոդվածը

Ինչպե՞ս ընտրել նվեր փոքրիկի համար

Հաջորդ հոդվածը

Ինչպե՞ս ընտրել նվեր փոքրիկի համար

Մեկնաբանել Cancel reply

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Վերջին հոդվածներ

  • Ինչպես սարքել պլատֆորմեր խաղ Scirra Construct 2 ծրագրով
  • Ինչպես ինքնավստահ զգալ մեքենան վարելիս
  • Ինչպես փոքրացնել մեծ քանակությամբ նկարների չափսերը միանգամից. XnView MP
  • Ինչպես փոքրացնել նկարի չափսերը մեծ խմբաքանակի դեպքում. XnView Classic
  • Ինչպես յութուբից քաշել տեսանյութերը

Պիտակների ամպ

xnview Youtube Օպերացիոն համակարգ աղե խմոր ամուսնալուծություն ամուսնություն բաժանվել բալ գլուխկոտրուկ գրանցում դատարան երաժշտություն երեխա թատերական ինքնուրույն խաղալ խաչբառ խմբակ ծեփ ծննդի գրանցում ծննդյան վկայական ծնունդ հայրություն հեծանիվ ճո նկար նկարներ նկարչություն նորածին շախմատ շաշկի որդեգրել որդեգրում պլաստիլին սպորտ վկայական տեղեկանք տղամարդ տուգանք փաստաթուղթ փող փոքրիկ քուն օտար լեզու ֆեյսբուք

© 2021 inchpes.info.

No Result
View All Result
  • Sample Page
  • Առողջություն և խնամք
  • Ավտո-մոտո
  • գլխավոր
  • Երեխաներ
  • Ընտանիք
  • Կենդանիներ
  • Կրթություն
  • Հանգիստ-արձակուրդ
  • հիմնական
  • Պետական մարմիններ
  • Սպորտ
  • Տեխնիկա
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Տուն-կենցաղ

© 2021 inchpes.info.