Այցելեք 𝙬𝙬𝙬.𝙧𝙤𝙖𝙙𝙥𝙤𝙡𝙞𝙘𝙚.𝙖𝙢 կայք։
Գտեք «Ֆիզ անձանց համար այլընտրանքային մուտք» բաժինը.
Սեղմեք «͟Ֆ͟ի͟զ͟ ͟ա͟ն͟ձ͟ա͟ն͟ց͟ ͟հ͟ա͟մ͟ա͟ր͟» կոճակը
Բացվում է նոր պատուհան, առանց այդ պատուհանի վրա որևէ դաշտ փոխելու ͇«͇Շ͇ա͇հ͇ա͇գ͇ո͇ր͇ծ͇ո͇ղ͇»͇ բաժնում լրացրեք հետևյալ դաշտերը.
– «Հանրային Ծառայության Համարանիշ» դաշտում լրացրեք ձեր սոցիալական քարտի թվերը կամ եթե ունեք նույնականացման քարտ (ID քարտ), ապա այդ քարտի ետևի էջում կգտնեք «Հանրային Ծառայության Համարանիշ»-ի թվերը
– «Վարորդական վկայական» դաշտում լրացրեք ձեր վարորդական վկայականի ներքևի աջ հատվածում գրված վարորդական վկայականի սերիան
– «Հեռախոսահամար» դաշտում լրացրեք ձեր բջջային հեռախոսահամարը։ (Առաջին անգամ մուտք գործելիս կարճ հաղորդագրություն է գալու հեռախոսահամարին, որի միջոցով պետք է մուտք կատարեք)։
– «Երկիր» դաշտում ոչինչ պետք չի փոխել, եթե դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։
– «ՄՈՒՏՔ» կոճակի վրա սեղմեք
Էկրանի աջ հատվածում կտեսնեք ձեր անուն/հայրանուն/ազգանունը, նկարը և տուգանային միավորների մնացորդը։ (Եթե ոչ մի խախտում թույլ չեք տվել, ապա պետք է երևա 9 թիվը)։
Կարող եք սեղմել ձեր «անուն/հայրանուն/ազգանուն» դաշտի վրա և կհայտվնեք տեղեկատվական բաժնում, որտեղ նշվում է ձեր վարորդական իրավունքի՝
– համարը
– տրման ամսաթիվը
– վավերականության ամսաթիվը
– կարգը
– կարգավիճակը։
Կարևոր է հատկապես կարգավիճակի մասին տեղեկությունը. կարող է լինել գործող, ժամկետանց, կասեցված կամ զրկված։
Ձեր վարորդական հաշվի էջում կա 3 բաժին՝