Ինչպես գիտեք, Youtube տեսադարանը թույլ չի տալիս իր տեսանյութերը բեռնել։ Տեսանյութերը բեռնելու տարբերակներից մեկը օգնական կայքերին դիմելն է։ Նմանատիպ մի կայք է SaveFrom.net-ը։
Տեսանյութը քաշելու համար պատճենում ենք նրա յութուբյան հղումը՝
Պատճենած հղումը տեղադրում ենք savefrom.net-ի համապատասխան դաշտում.
Ներքևում բերում է տվյալ տեսանյութը բեռնելու համար նախատեսված տարբերակները.
Ընտրում ենք ցանկալի տարբերակը և բացված դիալոգ-պատուհանում որոշում՝ որտեղ պահպանել տեսանյութը։
Կայքից օգտվելու այլ տարբերակ է youtube տեսանյութի հղման դիմացից ավելացնել ss տառերը։
Օրինակ, եթե տեսանյութի հղումը դիտարկիչի (բրաուզերի) հասցեի տողում https://www.youtube.com/watch?v=Pw-RoYRnkRg է, ապա պետք է www.-ներից հետո ավելացնել ss տառերը, այսպես՝ https://www.ssyoutube.com/watch?v=Pw-RoYRnkRg