Շատ երեխաներ սիրում են հանելուկներ լուծել ու «գլուխ ջարդել» բարդ առաջադրանքների վրա։ Նման առաջադրանքներ կարող են դառնալ գլուկոտրուկները։ Այս խաղերը երկար ճանապարհներին հաճելի ուղեկից կլինեն. նրանց հետ երեխաները հաստատ չեն ձանձրանա։
Ինչպիսի՞ գլուկոտրուկներ կան
Գլուխկոտրուկները մի քանի տեսակ են լինում։
Լաբիրինթոս-գլուխկոտրուկները ճանապարհորդություն են խճճված գծերով, արահետներով, Ա կետից դեպի Բ գնալու քայլերով։ Լաբիրինթոսները տարբեր տեսք ունեն. կարող է լինել հարթ մակերես՝ փորագրված քայլերով, գունդ՝ ոլորապտույտ թունելներով, խորանարդ, որի կողերի վրա պետք է գտնել ճիշտ մուտքը։
Փազլ-գլուխկոտրուկները սովորական փազլներին նման չեն։ Սովորաբար սրանց դեպքում անհրաժետ է հավաքել երկրաչափական ֆիգուրներ ու արդյունքում ստանալ մեկ կոնստրուկցիա։ Պատահում է, որ փազլն ասես լինի կոտրված իր և պետք է մանր կտորներից վերականգնել այդ իրը։
Ռուբիկի խորանարդը դասական գլուխկոտրուկ է, բայց սրա վրա կանգ առնել չարժե։ Չէ՞ որ նույն մեթոդաբանությամբ աշխատող բազմաթիվ գլուխկոտրուկներ են ստեղծվել։ Այս գլուխկոտրուկի նպատակը խորանարդի կողերից յուրաքանչյուրի վրա միայն մի գույն հավաքելն է։
Շատ երեխաները նախընտրում են պարանից կամ մետաղալարերից լաբիրինթոսները։ Որպես կանոն, այս գլուխկոտրուկների դետալները պետք է իրարից առանձնացնել առանց ուժ գործադրելու։ Այս խաղերը կոմպակտ են և կարելի է վերցնել ցանկացած ճամփորդության ժամանակ։
Ինչպիսի ունակություններ են զարգացնում գլուխկոտրուկները
Երկրաչափական պատկերներ ուսումնասիրել կօգնեն փազլ-գլուխկոտրուկները, որոնց դեպքում պետք է տարբեր մեծության ու ձևի դետալներից ստանալ հապամապատասխան պատկերը։
Ռուբիկի խորանարդիկի ու նմանատիպ գլուխկոտրուկների միջոցով կարելի է զարգացնել մանր մոտորիկան ու ճկնունությունը, երբ երեխան արդեն այնքան վարժ դա հավաքի, որ հասակակիցների հետ մրցի արագաշարժության մեջ։ Նման գլուխկոտրուկները զարգացնում են նաև տրամաբանությունը. անհրաժեշտ է հասկանալ, թե քայլերի ո՞ր հաջորդականությունն արդյունքի կհանգեցնի։
Լաբիրինթոսները զարգացնում են երեխայի համբերատարությունն ու նստակյացությունը։ Որպեսզի հաղթեն, անհրաժեշտ է գտնել ճիշտ քայլը, որը, երբեմն, այնքան էլ հեշտ չէ։
Ո՞ր տարիքի երեխաների կհետաքրքրեն գլուխկոտրուկները
Մինչև 3 տարեկան երեխաների համար առկա են պարզ գլուխկոտրուկներ, որոնց մեջ պետք է շարժել դետալը՝ տարբեր ուղղություններ քայլ կատարելու համար։ Նրանց կհետաքրքրեն նաև խոշոր փազլ-գլուխկոտրուկները, որոնց օգնությամբ նրանք կծանոթանան երկրաչափական պատկերներին։ Այս տարիքի համար հետաքրքիր գլուխկոտրուկներն են փայտի տարբեր չափերի խորանարդիկները, որոնց օգնությամբ պետք է բարձր աշտարակ կառուցել։ Երեխան պետք է տրամաբանի, թե ի՞նչ հերթականությամբ դասավորի խորանարդիկները, որպեսզի ստանա հնարավորինս բարձր աշտարակ և այն շուտ փուլ չգա։
3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված գլուխկոտրուկները տարբերվում են «տրամաբանական բարդությամբ»։ Այս տարիքի երեխաների համար կարելի է գնել փազլներ, լաբիրինթոսներ, իսկ նախադպրոցական տարիքում Ռուբիկի խորանարդիկ։
6 տարեկանից բարձր երեխաների համար կարելի է գնել բովանդակություն ունեցող խաղային հավաքածուներ, որոնց հիմքում գլուխկոտրուկներ են։ Դպրոցականներին կհետաքրքրեն պարանից և մետաղալարերից գլուխկոտրուկները, Ռուբիկի խորանարդիկները, տարբեր բարդության լաբիրինթոսները։
Խաղը գնելուց առաջ չմոռանաք ստուգել գլուխկոտրուկի տարիքային շեմը։
Աղբյուր՝ Փոքրիկ.am